Կածանները ճչում են այստեղ
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Կածանները ճչում են այնտեղ,
Ջրվեժները լռում են։
Ծաղիկները թռչում են այնտեղ,
Թիթեռները բուրում են։
Ստվերները խեղդվում են շոգից,
Բարդիները մրսում են…
Մեր տանը—մեռածներն են, հոգիս,
Ապրողները դրսում են։