Անցնել բովանդակությանը

Կածանն ինձ տաներ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի, Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։ Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի, Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։ Կացինս թողած կաղնու փչակում, Պարանս ժայռի փեշերին թողած, Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում, Փեշքը՝ մոշենու փշերին թողած, Թռչեի թրջված հավքի ետևից Եվ չբռնեի մինչև իրիկուն… Հարցնեի հողից, ջրից, աստղերից.— Գտնեի կածանն ու դառնայի տուն։ Հայրս ինձանից բան չհարցներ, Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի, Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ»… Եվ մայրս կանչեր իրիկնահացի։ Քթիցս կարծես ծուխ է բարձրանում… Ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Կածանն ինձ տաներ» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) մոր և ծաղիկների մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ 4-4-4-4-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 18