Անցնել բովանդակությանը

Կածանը պուտ-պուտ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Կածանը պուտ-պուտ շապիկը հանել, Հանել թողել է Մարմանդի պուտ-պուտ քարերի վրա, Հևասպառ եկել, Ծալվել, ծալծլվել, կծիկ է դառել Եվ արևկող է արել գետափի Զոլավոր, կապույտ քարերի վրա։ Մի բուռ է, բայց դուք, օտարուհիներ, Այդպես մի նայեք, երկար է կարգին, Կծիկը բացես, քարափներն ի վեր, Ծայրը կհասնի մինչև Ծիր-կաթին։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Կածանը պուտ-պուտ» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 11 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 11