Ամպի գլխին
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Ամպի գլխին նստած բարձունք—
Ամպից բուսած հսկա մի սունկ,
Հսկա մի սունկ սիփ-սպիտակ։
Ամպի փեշից կախված կածան—
Կանաչ-կարմիր մի ծիածան
Ծայրը ծալած քարերի տակ։
Լողում է այս հրաշքն անվերջ
Իմ բախտավոր աչքերի մեջ…
Իմ աչքերին աչքով չտաք։
Թեմաներ