Անցնել բովանդակությանը

Ինձ՝ վախենալու խիզախությունը

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ինձ՝ վախենալու խիզախությունը, Ինձ՝ տառապանքի ուրախությունը, Ինձ՝ այս կածանի մտերմությունը, Ինձ՝ հողի հանդեպ այս ջերմությունը։ Ինձ՝ այս քարափի ընկերությունը, Ինձ՝ երգի տաժանքն ու գերությունը… Մնացածը՝ ձեզ, Ձեզ՝ այս աշխարհն ու այս տերությունը։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Ինձ՝ վախենալու խիզախությունը» ութնյակ բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) ստեղծագործության և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8