Անցնել բովանդակությանը

Ավաղ ինչո՞ւ նույնն է նաև

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Նույն երկինքն է գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն կածանը, Բայց ուրիշ են ամպ ու անձրև, Եվ ուրիշ է ծիածանը։ Նույն արևն է գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն մարգերը. Բայց ուրիշ են ծառ ու տերև, Եվ ուրիշ է այգու տերը։ Նույն աստղերն են գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն ափերը. Բայց ուրիշ է ջուրն, արդարև, Եվ ուրիշ է նրա բեոը։ Նույն տանիքն է գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն հատակը. Ավա՜ղ, ինչո՞ւ նույնն է նաև Մեզ րաժանող ամբարտակը։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 16