Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է մնում

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Նստել ես ու միտք ես անում, Թե հիմա քեզ ի՞նչ է մնում Քո այնքան առած-տվածից, Քո այնքան արած-դրածից։ Քո այնքան արած-դրածից Ոչ մի բուռ բարիք է մնում, Ոչ մի բուռ մոխիր ու կրակ, Ոչ տուն ու տանիք է մնում։ Մի հոգնած ալիք է մնում Քո կանաչ-կարմիր հեղեղից, Քո կանաչ-կարմիր օրերից Մի մամռած տարիք է մնում։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 12