Անցնել բովանդակությանը

Չարչարանքիս գինը

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ես շատ ու շատ չարչարվեցի, Որ չքանա չարը։ Կիր շաղեցի, պատ շարեցի, Քնար դարձրի քարը։ Քար քաղեցի, հող մաղեցի, Տեսա գլխիս ճարը, Հույս թաղեցի, ցավ քաղեցի. Այդպիսին էր դարը։ Մարդիկ եկան ու ճարեցին Բախտիս Ծիր-կաթինը, Եվ լիուլի վճարեցին Չարչարանքիս գինը։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Չարչարանքիս գինը» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) հույսի և ժամանակի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 12