Անցնել բովանդակությանը

«Հողոտ, մղեղոտ…»

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Հողոտ, մղեղոտ մի մութ էր հագնում, Հետո լուսնյակ էր հագնում մեր տունը։ Կտուրին բարղու ստվերն էր քնում, Եվ շեմքի վրա քնում էր շունը։ Կիսարթուն քամին կտուրից թռչում, Ցանկապատին էր հենում կռնակը։ Անթեղի վրա կատուն էր ննջում, Իսկ անթեղի տակ հոգնած կրակը։ Բակում փուլ գալիս և առոք-փառոք Որոճում էին օրհնած եզները։ Տան կտուրի տակ արթուն էին լոկ Հողոտ, մղեղոտ մեր երազները։ Ամռան գիշերը գլուխը հակում, Ծնկները գրկում ու մտածում էր… Իսկ երազները աչք էին փակում, Երբ որ լուսաստղը աչքը բացում էր։ Հողի տակ են մեր հոգսերը անհոգ, Բարդու շրշունր, շունը, գիշերը, Իսկ հողի վրա խշխշում են լոկ Հողոտ, մղեղոտ իմ վերհուշերը։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 20