Անցնել բովանդակությանը

Հիմա դառնամ ասեմ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Հազար անգամ ապրել ու մեռել եմ, Խռովել եմ, հաշտվել ու ներել եմ, Չափել եմ բարձունքներն ու վիհերը, Եվ ատելն եմ փորձել, և սիրելը։ Բաժանել եմ, բաշխել և առել եմ, Ուր որ պետք է եղել, համառել եմ… Եվ հանել են նեղից, և նեղել են, Անթեղել են, հետո ինձ պեղել են։ Հազար անգամ ընկել, բարձրացել եմ, Ու վերջապես մի բան հասկացել եմ։ Հիմա դառնամ ասեմ կյանք եղբորս, Ապա դառնամ ասեմ մահ եղբորս. — Թող որ վկա լինեն այս լեռները, Ոչ ապրելն էր մի բան, ոչ մեռնելը։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 14