Ասա, ո՞ւր գնամ
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Մեկով հիացա, մեկից խոցվեցի,
Այնքան փորձեցի, այնքան փորձվեցի,
Բայց էությունս, ավաղ, մինչև վերջ
Բաշխել, բաժանել չկարողացա,
Չիրագործվեցի…
Ժամանակ, ինչպե՞ս այս հոգսը տանեմ,
Ասա, ո՞ւր գնամ, ո՞ւմ գանգատ անեմ։
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Ստեղծագործության մասին
Համո Սահյանի «Ասա, ո՞ւր գնամ» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) ժամանակի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 7 տող։