Անցնել բովանդակությանը

Գլուխս առել ափերիս մեջ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Գլուխս առել ափերիս մեջ, Նստել եմ ժեռ քարի վրա, Միտք եմ անում բլուրների Ու սարերի պարի վրա… Խառնվել են սար ու բլուր, Էլ տարիք ու հասակ չկա, Ամպ են դարձել բլուրների Ստվերները սարի վրա։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Գլուխս առել ափերիս մեջ» ութնյակ բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) ժամանակի և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8