Անցնել բովանդակությանը

Երբ հերկածիս համար

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Երբ հերկածիս համար Ինձ հատուցող չկա, Էլ խոպանն ու խութը Ինչպե՞ս հերկեմ։ Երբ իմ ոչ մի կորուստն Ինձ հետ լացող չկա, Աստծու մեռած գութը Ինչպե՞ս փրկեմ։ Երբ ճշմարիտ խոսքիս Հավատացող չկա, Յոթգլխանի սուտը Ինչպե՞ս հերքեմ։ Երբ քո դռներն, աշխարհ, Իմ դեմ բացող չկա, Այս մեծ ելումուտը Ինչպե՞ս երգեմ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 16