Անցնել բովանդակությանը

Դռնապանի ձորում

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Դռնապանի ձորում՝ Նախաշխարհյան կյանքի Ննջած դարեր… Դռնապանի ձորում՝ Իրար թև ու թամքի Նստած սարեր… Դռնապանի ձորում՝ Քանդուքարափ վանքի Անգիր քարեր… Դռնապանի ձորում Ամպերի տակ ծաղկի՝ Ծառեր, ծառեր…

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Դռնապանի ձորում» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) ծաղիկների և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 4 եռատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 12