Անցնել բովանդակությանը

«Տեսնես ի՞նչ էին…»

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Տեսնես ի՞նչ էին ասում իրար, Երբ լսում էին ղողանջը մեր, Մանուկ արևը՝ սարերն ի վար Եվ մեռնող մութը՝ ձորերն ի վեր։ Երբ լսում էին հառաչը մեր, Տեսնես ի՞նչ էին ասում իրար Մեռնող արևը՝ սարերն ի վեր Եվ մանուկ մութը՝ ձորերն ի վար։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Տեսնես ի՞նչ էին…» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) մահվան և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8