Անցնել բովանդակությանը

Բնություն

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ես ծունկի եմ գալիս, Խոնարհվում եմ ահա, Ասա՛, ինչ որ կուզես… Օգնիր տառապյալիս, Ողորմություն արա, Եթե աստված ունես։ Օգնիր ինձ՝ իմանամ, Ինձ քեզանից զատեմ Ու խառնվեմ քեզ հետ։ Օգնի՛ր, որ դիմանամ, Չբարձրանամ քո դեմ Եվ չդաոնամ աղետ։ Օգնի՛ր, որ արգելեմ Արհավիրքները նոր։ Օգնի՛ր, որ ես ջանամ… Օգնիր՝ իրար բերեմ Բևեռներս բոլոր, Օգնիր՝ ամբողջանամ։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Բնություն» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) բնության և աղոթքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ բաժանված 3 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 18