Ես կուզեի, որ դու
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Ես կուզեի, որ դու
Մի քիչ դաժան լինես,
Բայց և բարի լինես
Լույսի նման։
Երգ իմ, ինձ հետ ցմահ
Եվ ցվախճան լինես,
Լինես բեռս կիսող
Ուսի նման։
Տառապանքի նման
Անդավաճան լինես,
Եվ անբաժան լինես
Հոգսի նման։
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Ստեղծագործության մասին
Համո Սահյանի «Ես կուզեի, որ դու» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) ստեղծագործության և լույսի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։