Անցնել բովանդակությանը

Այնպես ես գալիս

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Այնպես ես գալիս, այնպես գնում, Ով դու արարող և ավերիչ, Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝ Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ։ Գալիս ես որպես իրարանցում, Եվ անց ես կենում որպես երազ. Կյանք իմ, դու ձրի ներկայացում,— Բայց ինչքան թանկ ես նստում վրաս։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8