Անցնել բովանդակությանը

Այն ալիքը

Այն ալիքը, որ հիմա Քեզ ծովի գիրկն է տանում, Մի օր մշուշ է եղել Մթնաձորի անտառում։ Այն ալիքը, որ հիմա Շառաչում է ոտքիդ տակ, Մի օր Մասիսի գագաթին Ձյուն է եղել սպիտակ։ Այն ալիքը, որ հիմա Փշրվում է քո ձեռքին, Ծաղկունքի ցող է եղել Վանա ծովի եզերքին։ Այն ալիքը, որ գլխիդ Մարգարիտներ է շարում, Մի օր եղյամ է եղել Զվարթնոցի նախշերում։ Այն ալիքը, որ հիմա Ծիծաղում է քեզ անվերջ, Մի օր արցունք է եղել Քեզ կարոտած աչքի մեջ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 20