Անցնել բովանդակությանը

Ես թողել էի

Իմ երազների ծվենները տաք Եվ ես թողել էի Բարձունքի ծաղկած ծառերի վրա։ Հովերը եկան, հովերը տարան, Հողմերին տարան Իմ երազների ծվեննրը տաք։ Եվ ես իզուր եմ որոնում հիմա Իմ երազների ծվենները տաք՝ Բարձունքի ծաղկած ծառերի վրա։ Եվ ծառերի տակ։ Իմ ծիծաղների ծփանքները տաք Ես թողել էի Գետափի կապույտ քարերի վրա։ Անձրևը եկավ, անձրևը տարավ, Ծովերին տարավ Իմ ծիծաղների ծփանքները տաք։ Եվ ես իզուր եմ որոնում հիմա Իմ ծիծաղների ծփանքները տաք ՝ Գետափի կապույտ քարերիվրա Եվ քարերի տակ։ Իմ արցունքների հատիկները տաք Ես թողել էի Գերեզմանոցի սալերի վրա։ Մազարմատներ են արձակել նրանք Ծլել են նրանք— սև սալերի մեջ, Եվ կանաչ— կանաչ մամուռ են դարձել Իմ արցունքների հատիկները տաք՝ Գերեզմանոցի սալերի վրա Եվ սալերի տակ։ Ի՞նչ արած մարդ եմ Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ. Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն. Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ։ Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը, Եվ ինձ թվում է մեծ ու անպարտ եմ, Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ Դեռ թիապարտ եմ։ Մերթ ոտից-գլուխ զարդեր եմ հագնում, Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ, Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան, Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։ Հավիտենության լծորդն եմ անդուլ, Բայց և կարճատև մի ակնթարթ եմ, Փոթորիկներ են եռում հատակիս, Թեև երսից այսպես հանդարտ եմ։ Կյանքս ավարտելու վրա եմ արդեն, Բայց ինքս, ավա՜ղ դեռ անավարտ եմ… Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է Հասկացեք էլի, ի՞նչ արած,մարդ եմ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 50