Անցնել բովանդակությանը

«Արագիլները…»

Դուք ինձ չե՞ք ասի, որբացած բներ, Ի՞նչ էին խոսում իրար ականջի Արագիլները չվելուց առաջ։ —ՏԱՌԱՊՈՒՄ ԷԻՆ։ Դուք ինձ չե՞ք ասի, աստղեր ու արև, Ի՞նչ էին խոսում իրար ականջի Արագիլները չվելու պահին։ —ՏԱԳՆԱՊՈՒՄ ԷԻՆ։ Դուք ինձ չե՞ք ասի, անձմեռ հեռու, Ի՞նչ էին խոսում իրար ականջի Արագիլները չվելուց հետո։ —ԿԱՐՈՏՈՒՄ ԷԻՆ։ Անքուն եղեգներ անձմեռ հեռվի, Ի՞նչ էին խոսում արագիլները Ձեզ «մնաք բարով» ասելուց առաջ։ —ՇՏԱՊՈՒՄ ԷԻՆ։ Բուք արտաշնչող լեռնագագաթներ, Ի՞նչ էին խոսում հոգնած ու մրսած Արագիլները ետ գալու պահին։ —ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 20