Անցնել բովանդակությանը

Ամիսներ և չորս եղանակ

1882

Մարտը տալիս է ձնծաղիկ, Ապրիլը կապույտ մանուշակ, Մայիսին բացվում է վարդը, Սոխակն երգում անուշակ։ Հունիսը մեզ խոտ է տալիս, Իսկ հուլիսը առատ ցորեն, Օգոստոսը տանձ ու խնձոր Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։ Սեպտեմբերը մեզ տալիս է Խաղողի բոլոր տեսակը. Հոկտեմբերը կարմիր գինին, Նոյեմբերը բողկն ու տակը։ Դեկտեմբերին ձյուն է գալիս, Հունվարին ծածկում սար ու ձոր, Փետրվարին սկսվում է Փոփոխակի ցուրտ ու տաք օր։ Ահա այսպես բոլոր տարին Թավալվում է չորմ շրջանում, Այս պատճառով չորս ժամանակ, Չորս եղանակ է մեզ բերում։

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Ամիսներ և չորս եղանակ» բանաստեղծությունը (1882) մանկականի և դպրոցի մասին։

Դասագրքային բանաստեղծություն, որով սերունդներ սովորել են տասներկու ամիսը՝ ամեն մեկը մի պարգևով. մարտը ձնծաղիկ է տալիս, մայիսը՝ վարդ, հուլիսը՝ ցորեն, սեպտեմբերը՝ խաղող, նոյեմբերը՝ բողկ։ Վերջին տունը ամիսները չորս եղանակի է հավաքում և բացատրում, թե ինչու է տարին շրջան։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1882 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20