Սիրո վազք
1902
Երեք տարի՝ հույսով լեցուն ես անձկավ
Սիրո ճամբեն փուշերու մեջ քալեցի.
Արյունեցան ոտքերս, և կուրծքս հալեցավ,
Բայց անեծք մ'իսկ չելավ բերնես դեպ քեզի։
Սերեն ամեն բան հաղթըված ինձ լուծեց
Իմ Արգելքը։ Լանջքիս առջև փըշրեցան.
Տեղի տվին տառապանքի ժայռեր մեծ,
Սակայն նորեն չը լըմընցա՜վ այն ճամբան։
Թասուն սըրտով ա՛լ նըստեցա, և մեկեն
Անհուսությամբ մը հավատքս, ո՛հ, ծայրե ծայր
Ըսքողվեցավ։ Տեսնըվեցար այն ատեն
Նայվածքներովդ հեգնող, և ըսիր. Հոգնեցա՞ր։
1902, դեկտեմբեր 21