Անցնել բովանդակությանը

«Միտքըս ունիմ հիշատակներ ես անշեջ…»

1902

Միտքըս ունիմ հիշատակներ ես անշեջ Որոնց վըրա սև ժամանակ մ'ահագին Կոխեց անցավ։ Հիմա ինկա անոնց մե՛ջ, Առջևն իրենց բեկորներուն՝ ծընրադիր։ Կըհամբուրեմ ըստեպ զանոնք, զի ունին Դեռ հըրապույր մը անթառամ, ճիշտ նըման Իբր հիշատակ տըրված ծաղկի մ'հրապույրին՝ Որ տարփածուի մը գըրքին մեջ կըդեղնի։ Զերթ աշնան վարդ սիրտս հյուծած է և թոշնած, Բայց իր հոգնած թերթերը դե՜ռ կըպահեն Սիրո գաղտնիքն երկու թիթռան գըրկված, Ու սև սարսուռն այրի կընոջ մ'համբույրին։

1902, հունիս 1

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12