Անցնել բովանդակությանը

Սիրերգ

1901

Մանուկ էինք տակավին. Ես՝ քիչ ժըպտող հանդարտիկ, Իսկ դու աշխույժ թիթեռնիկ Մ'էիր՝ շըրջող իմ չորս դին։ Մատուցի քեզ օր մը, հո՛ւշ, Վարդ մը այտիդ պես կարմիր. Դու դեմքիս զայն նետեցիր՝ Ուրկե խոցեց զիս մի փուշ։ Արյուն, արցունք — երկու շիթ— Երեսես վար հոսեցան. Գերին եղա օրեն այն՝ Չարաճըճի հաճույքիդ… Ո՜հ, երբ որ ալ կըվառեր Սիրտըս՝ սիրույդ կըրակով, Հեծող քընարիս նըվագով Երբ խընդրեցի քուկին սեր. Դու մերժեցիր, ես լա՜ցի. Արցունքի մեջ նվաղեցան Բոցերն աչքիս. ընդունա՜յն Արդ քեզի սիրտըս բացի. Տենջանքներով անուշիկ՝ Զուր տեղ շուրթերս այրեցան, Անոնք երբեք չարբեցան Համբույրներովն այտիդ գիրգ։ Ալ ես հառաչ մ'եմ վերջին, Բայց թե սիրվիմ մի անգամ՝ Նորեն մըրրիկը կ'ըլլամ Սերերու մեծ ովկիանին։

1901, ապրիլ 20

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1901 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28