Անցնել բովանդակությանը

«Ժեռ, սև քարը սըրտիս վրա…»

1901

Ժեռ, սև քարը սըրտիս վրա Գերեզմանիս մութ խորքում, Դարդի սարը սրտիս վրա՝ Քնել էի հողի քուն։ Գարունն եկավ, Շուշանս եկավ Տատրակի հետ ձայն տվավ, Տատրակս եկավ, քարիս նստավ, Ինձի անուշ ձայն տվավ։ «Ե՛լ, ազիզ ջան, Արփաչայի Ուռիները ծաղկել են. Ուռիներեն ճյուղք եմ բերել՝ Քեզի իրենց կանչում են»։ — «Ե՛լ, ազիզ ջան, գարունն եկավ Ալ — բալ հագան սար ու ձոր. Քեզի շաղաղ վարդ եմ բերել, Երթանք, ման գանք սար ու ձոր; «Ե՛լ, ազիզ ջան, հովն է բուրում, Գառն ու ոչխար սարն ելան. Ալագյազը սիրտն է բացել. Ալագյազին տես երթանք»… Ա՜խ, ժեռ — քարը սրտիս վրա, Խոր, հին վերքը սրտիս մեջ. Ու վեր ելնել ես չըկրցա, — Սերն էր մեռել սրտիս մեջ։

1901, Ցյուրիխ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1901 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24