Անցնել բովանդակությանը

«Ընկերներըս վաղ են մեռել…»

1899

Ընկերներըս վաղ են մեռել, Սիրող սրտերն հող են դառել. Չոր ծառի պես ես եմ կեցել, Ընկերներըս հող են դառել; Անգին մայրըս, ա՜խ մեջքը կոր, Անկուշտ հողին աչքն է գըցել, Ազիզ մորըս կյանքն է հատել. Չոր ծառի պես ի՞նչ եմ կեցել։ Ծառըս ծաղկած անբեր մընաց, Ծիլ ու ճյուղըս գարնան չորցան, Դարդի որդն էլսիրտս է կրծել, Չոր ծառի պես ի՞նչ եմ կեցել։ Մի՛ վըռազիր, է՜յ մաշված սիրտ, Աշնան քամին հիմի կըգա. Ծառդ արմատով կառնի — կերթա, Աշնան քամին հիմի կըգա…

1899, Բաքու

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1899 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16