Անցնել բովանդակությանը

«Եվ սերըդ սիրտըս կարևեր խոցեց…»

1903

Եվ սերըդ սիրտըս կարևեր խոցեց, Վերքիս այս, քո՛ւյր իմ, դեղ — դարման չըկա. Սիրուս արցունքով աշխարհ թաթախվեց, Բայց դո՛ւ մնացիր օտա՛ր, անըզգա… Եվ ո՛ւր լինում եմ, քո սերն եմ երգում, Սիրտըս դեպի քեզ թռչում է հավերժ. Ուրիշին գըրկած՝ ես քեզ եմ զգում, Ուրիշի գրկում, — բայց քոնն եմ հավե՛րժ… Եվ դու հավիտյան անհաս աստղի պես Ինձնից հեռո՜ւ ես, ինձնից հեռո՜ւ ես…

1903

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Եվ սերըդ սիրտըս կարևեր խոցեց…» բանաստեղծությունը (1903) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 4-4-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10