«Յարըս նստել վանքի դըռան…»
1897
Յարըս նստել վանքի դըռան
Նուռ ու խնձոր կըծախե.
Հարս ու աղջիկ քովը կուգան,
Էժան կուտա, կըբաշխե։
Ա՜խ, յարս ինձեն խռովել է,
Ինձի շատ թանկ կծախե։
Ես ո՞նց անեմ… դարդիս դարման
Յարիս նուռն ուխնձորն է.
Ինչ որ ունիմ, յարիս կուտամ,
Թաք ուրիշին չըծախե։
1897, Բագարան