Անցնել բովանդակությանը

«Ո՞ւմ հետ եմ անհույս…»

1911

Ո՞ւմ հետ եմ անհույս Լալիս, հառաչում, Ո՞ւմ ճակատի վըրա Իմ ձեռքն է հանգչում։ Աշխարհն՝ հավիտյան Մահվան բերանում, Եվ մահը նրան Ծամում է ծամում։ Լալիս է աշխարհն Իմ սիրող գրկում. Համայն աշխարհի Բախտն եմ ես սգում…

1911, Թիֆլիս

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ո՞ւմ հետ եմ անհույս…» բանաստեղծությունը (1911) սիրո և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1911 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12