Անցնել բովանդակությանը

«Քո՛ւյր իմ նազելի, նայիր քո դիմաց՝…»

1904

Քո՛ւյր իմ նազելի, նայիր քո դիմաց՝ Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել. Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել… Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր, Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ լացել, Ճակտիս մռայլ՝ մշուշը ցըրիր, Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել…

1904, Թիֆլիս

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8