Անցնել բովանդակությանը

«Քնքո՛ւշ տատրակս, դու անծանոթի…»

1905

Քնքո՛ւշ տատրակս, դու անծանոթի, Դու օտարի պես մոտովս անցար։ Ա՜խ, ի՜նչ եղավ քեզ, որ հուր կարոտի Արցունքներդ ա՛յսպես շուտով մոռացար։ Գնա՛, մոռացի՛ր, և՛ բախտը քեզ հետ, Հյուսի՛ր քո բույնը՝ ում հետ որ կուզես. Թռի՛ր ու գնա, և մի՛ նայիր ետ, Թող տունս մնա թափուր՝ սրտիս պես։ Թո՛ղ օջախիս մեջ կրակ չհուրհրա, Մարած սրտիս մեջ թող ոռնա քամին. Թո՛ղ վայե քամին չոր գլխիս վրա, — Ես չեմ հավատում կնոջ երդումին…

1905

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12