Անցնել բովանդակությանը

«Քաղած վարդը թըփին ետ չի գա նորից…»

1904

Քաղած վարդը թըփին ետ չի գա նորից. Ետ չի գա հավետ ժամն անցած օրից։ Անցած կյանքըդ հիմա երազ է, մշուշ, Վիշտն ու սերդ անուշ՝ հուշեր են քնքուշ։ Սիրտըդ մաքուր պահիր ու բարի արա, Որ ամպ չընստի հուշերիդ վըրա։ Մի՛ վռազիր… մահին կհասնիս վաղ-ուշ, Չեղածի պես կանցնին և՛ երազ, և՛ հուշ…

1904, Մոսկվա

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8