Անցնել բովանդակությանը

«Քնքո՛ւշ հովիկ, իմ նազելուց…»

1893

Քնքո՛ւշ հովիկ, իմ նազելուց Քաղցր բուրմունք հետըդ բե՛ր, Վիշտս ու ցավըս շո՛ւտ փարատի՛ր, Սիրո բարև հետըդ բեր։ — Շո՛ւտ, մատռվակ, ոսկի թասով, Վարդի գույնով գինի բեր։ Անուշ խոսքեր սիրուս սրտի Պարտեզներից քաղի՛ր, բե՛ր. Ջերմ համբույրի, ծով-կարոտի Ծաղիկ-ծաղկունք հետըդ բե՛ր։ — Շո՛ւտ, մատռվակ, ոսկի թասով, Նռան փայլով գինի՛ բեր…

1893

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12