Անցնել բովանդակությանը

«Նրանք իմ կյանքը երազ դարձուցին —…»

1904

Նրանք իմ կյանքը երազ դարձուցին — Կուսական մաքուր աչերը անո՛ւշ. Ցամաքած սիրտըս նորից լացուցին, Հոգիս վառեցին երգերով քնքո՛ւշ, Շուրջըս փռեցին աստղիկ ու ծաղիկ — Կուսական մաքուր աչերը անո՛ւշ…

1904, Թիֆլիս

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Նրանք իմ կյանքը երազ դարձուցին —…» բանաստեղծությունը (1904) երազի և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 6 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 6