Անցնել բովանդակությանը

«Մարգարիտնե՜ր վըզիդ շուրջ…»

1919

Մարգարիտնե՜ր վըզիդ շուրջ Տրտում փայլով ու քնքո՛ւշ. Մարմարեղեն վըզիդ շուրջ Մարգարիտնե՜ր թախծանո՜ւշ։ Արցունքներս են իմ սիրուս՝ Տխո՜ւր, տխո՜ւր, դալկահար. Արցունքնե՜րըս իմ անհույս — Վըզիդ բոլոր շարեշար…

1919, Ժընև

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Մարգարիտնե՜ր վըզիդ շուրջ…» բանաստեղծությունը (1919) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8