Անցնել բովանդակությանը

«Մութը գրկած գետ ու գետին…»

1893

Մութը գրկած գետ ու գետին Հով ու ալիք կըշնչեն. Երկինք գրկած աստղ ու լուսին, Արտերն անդորր կըննջեն։ Սիրտս, սիրտտս թույլ կզարկե, Սեր ու երգեր է՛լ չկան. Նոր էր ծլել, արև սիրուց, Արև — աչեր է՛լ չկան; Վառ աստղերը երկնից ընկան, Վարդ ու շուշան թառամեց. Ա՜խ, իմ կյանքս, անուշ կյանքս, Կտոր — կտոր փշրվեց… Հովն ու ալիք կուգան, կերթան, Ցաված սիրտս կշոյեն, Ու իմ սիրուս մրմունջներից Տխուր երգեր կհյուսեն…

1893, Յալթա

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Մութը գրկած գետ ու գետին…» բանաստեղծությունը (1893) սիրո և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16