Անցնել բովանդակությանը

«Մռայլ բանտիս նեղ լուսանցքից…»

1896

Մռայլ բանտիս նեղ լուսանցքից Աստղեր տեսա հեզաչյա, Որ սըգավոր ու թախծալից Նայում էին ինձ վըրա։ Մայրըս, քույրըս միտըս ընկան, Որ հայրերիս սուրբ հողում Ինձ կըհիշեն ու լուռ կուլան Աստղերի հետ հե՛զ, տըրտո՛ւմ…

1896, Երևան

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Մռայլ բանտիս նեղ լուսանցքից…» բանաստեղծությունը (1896) մոր մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1896 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8