Անցնել բովանդակությանը

«Մի թռչուն եկավ…»

1919

Մի թռչուն եկավ Երազի միջից, Եվ ծարավ հոգուս Շշնջաց մեղմիկ Անունըդ անուշ, Իմ սիրուն մանկի՛կ։ Երգեց աչերըդ՝ Պայծառ ու անբիծ, Սուրբ խոսքեր ասաց Քո քնքուշ սրտից, Իմ չքնաղ մանկի՛կ, Նազելի մանկի՛կ…

1919, Լոզան

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Մի թռչուն եկավ…» բանաստեղծությունը (1919) սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 2 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12