Անցնել բովանդակությանը

«Մեղեդիներով գարունն է փթթել…»

1922

Մեղեդիներով գարունն է փթթել, Անհուն հայացքով ժպտում է արև. Կարծես դաշտերը թուխպը չի պատել, Չի կախվել ծառից մահագույն տերև։ Պառկել է մեջքին ծովը անդորրիկ, Լայն — լայն բացել է աչքերը ծավի, Կարծես չի պայթել այնտեղ փոթորիկ, Եվ հետքն իսկ չըկա բեկված մի նավի։ Մանուկներն ուրախ՝ դալար մարգերում Երգում են, պարում՝ գիրկ գրկի փարած. Կարծես աշխարհում չի թափվել արյուն, Չի եղել երբեք լաց ու կոտորած…

1922,, Վենետիկ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1922 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12