Անցնել բովանդակությանը

«Լուսնյակ գիշեր, լույս — ուրու…»

1908

Լուսնյակ գիշեր, լույս — ուրու Շղարշային ու սնդուս. Շշնջում են իրարու Բարդիներս հինավուրց։ Եվ կարծես թե՝ հեռավոր Այն օրերն են շշնջում, Երբ քո սիրով բախտավոր՝ Տանջվումէի տոչորուն։ Շշնջացե՛ք հավիտյան Հին սոսափով դյութական. Բարդիներս հինավուրց, Շշնջացե՛ք հավիտյան…

1908, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Լուսնյակ գիշեր, լույս — ուրու…» բանաստեղծությունը (1908) սիրո և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12