Անցնել բովանդակությանը

«Հոգնած ծովը՝ փրփուր բերնին…»

1898

Հոգնած ծովը՝ փրփուր բերնին, Ափին ընկած կըհևա, Ժեռ ափերից մեգը մթին Ծովի վրա կըսողա։ Վերքը սրտիս՝ անքուն — անտուն Կյանքից հեռու եմ փախել, Կուզեմ ապրեմ վայրի ափում՝ Ապրեմ մենակ, անընկեր։ Աստղունք մեկ — մեկ ելան բազման Երկնի փիրուզ աթոռքում, Աստղերի պես երգերս ելան Հոգուս մռայլ խորքերում։ Սրտիս լարերն տրտում — տրտունջ Թոշնած կյանքըս երգեցին. Հովը սուրաց մունջ ու մրմունջ, Աստղունք վըրաս լուռ լացին։

1898, Օդեսա

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16