Անցնել բովանդակությանը

«Հոգնած եմ, անտա՛ռ, հոգնա՛ծ, ուժասպառ…»

1892

Հոգնած եմ, անտա՛ռ, հոգնա՛ծ, ուժասպառ, Խորտակված կրծքումս էլ չի բըռնկվում Հոգիս թըռցնող սերը բոցավառ… Ա՜խ, մայրի անտառ, քո մենիկ գրկում Քընել եմ ուզում — անհո՛գ ու անդո՛րր. Եվ թո՛ղ քո անո՜ւշ, թովիչ սոսափյուն Խոնջացած հոգուս մըրմընջա օրո՛ր. Եվ առվի խոխո՛ջ, ծառերի ստվե՜ր Կախարդեն ուշքըս ինքնամոռացման Չըքնա՜ղ երազով…

1892, Ղազարապատ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Հոգնած եմ, անտա՛ռ, հոգնա՛ծ, ուժասպառ…» բանաստեղծությունը (1892) սիրո և մոր մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10