«Դու մերժեցիր ինձ, չըկանչեցիր ետ…»
1908
Դու մերժեցիր ինձ, չըկանչեցիր ետ։
Եվ անցան տխուր, տարիներ տխուր.
Եվ հեռվից վախով, հույսերից թափուր,
Նայում էի քեզ, մենակ վշտիս հետ։
Օրերս շքեղ չքացան անհետ,
Բայց մի վայրկյանը քո կախարդ գրկում,
Մի վայրկյանը սոսկ՝ խրթին ու անհուն
Ժամանակս անցած՝ կդարձնե ինձ ետ։
1908, Ղազարպատ
Թեմաներ