«Ամեն գարունքին վառ ծաղկունանաց հետ…»
1914
Ամեն գարունքին վառ ծաղկունանաց հետ
Նա սպասում էր իր կտրիճ որդուն.
Ծաղկունքն են թոշնում վառ գարունքի հետ,
Նա սպասում է նորից իր որդուն։
Ա՜խ, ո՞ր քարի տակ, ո՞վ գիտե, ո՞րտեղ,
Ննջում է հիմա նըրա սիրելին.
Ծաղկունքը անուշ, ծաղկունքը շքեղ —
Բուրում են, թոշնում անհայտ շիրիմին։
1914