Անցնել բովանդակությանը

Հոկտեմբերին

«Փշե պսակ» ժողովածու · 1907

Հեռացի՛ր, աշուն, համրորեն լացող, Ողջույն քեզ, մրրիկ ահեղաշաչյուն, Ողջույն քեզ, կռվի առաջին հնչյուն՝ Լույսի պես կարող, խոսքի պես խոցող… Գրկիր իմ հոգին մարտի ցնծությամբ, Բորբոքի՛ր սիրտըս, ազատության երգ, Շողա՛ մռայլում, ըղձալի եզերք, Որոտա՛, շաչիր, փոթորկավետ ամպ…

1907

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու Փշե պսակ
Տողերի թիվ 8