Անցնել բովանդակությանը

Հոգուս մեջ իջել ու փռվել էր մի

«Տեսիլաժամեր» ժողովածու · 1915

Հոգուս մեջ իջել ու փռվել էր մի Հիվանդոտ, հիվանդ տխրության հանգիստ։ Հաշտվել էի ու լռել էի։ Ու լուռ էր հոգիս՝ լուռ ու լռանիստ։ Եվ մեկը հանկարծ խնդաց խավարում — Դուրսը, դաշտերի մենակության մեջ։ Մեկը դաշտերում տագնապ էր փռում — Ու մութ սենյակում հսկում էի ես։ Դուրսը, դաշտերում, քրքջում էր քամին։ Ճչում էր հոգիս՝ հիվանդ ու տկար։ Ստվերները լուռ օրորվում էին։ Ու լուռ էի ես։ Չկայիր։ Չեկար։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1915 թ.
Ժողովածու Տեսիլաժամեր
Տողերի թիվ 12