Անցնել բովանդակությանը

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար

«Խառն բանաստեղծություններ» ժողովածու · «1911–1922»

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար, Ես երազեցի արևի մասին։ Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար — Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։ Ես երազեցի արևի ոսկին, Տենչացի նրա հրաշքը խնդուն՝ Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝ Արևանման, արնավառ խոսքի, — Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար — Խոսքեր չկային, ու արև չկար․․․

Ստեղծագործության մասին

Եղիշե Չարենցի «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար» բանաստեղծությունը («Խառն բանաստեղծություններ» ժողովածուից) երազի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 4-4-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Խառն բանաստեղծություններ
Տողերի թիվ 10