Անցնել բովանդակությանը

Ողջույն քեզ, տանջանք, ահեղ հիացում

«Փշե պսակ» ժողովածու

Ողջույն քեզ, տանջանք, ահեղ հիացում, Գրկիր իմ սիրտը, քեզ օրհնում եմ ես, Մանուկ օրերից իմ դուռն ես ծեծում, Եվ հոժար հոգիս ընդունում է քեզ… Փռեցեք այստեղ մարմինըս հլու, Խաչեցեք նորից իմ խոցված հոգին, Սիրտըս բացված է անանց սիրելու Եվ տառապելու կրկին ու կրկին… Ո՜վ գերագույն փառք, վերջին հիացմունք, Արյունի՛ր սիրտըս քո համբույրներում։ Թափվեք, իմ երգեր, արցունք առ արցունք Այնտեղ, ուր մարդկանց տանջանքն է լռում…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Փշե պսակ
Տողերի թիվ 12