Անցնել բովանդակությանը

Երանի՜ նրանց, որ մութ բանտերում

«Փշե պսակ» ժողովածու

Երանի՜ նրանց, որ մութ բանտերում Եվ չարչարանքում դժնի, որպես մահ, Մաշե՛ցին այնքան օրեր հրահրուն, Գերված թշնամուց անսիրտ ու ագահ։ Երանի՜ նրանց, որ սրտով եռուն Մնացին տոկուն, հըպարտ ու. անահ, Պարզած աչքերը դեպի լույս հեռուն, Արհամարհեցին և՛ երկունք, և՛ մահ, Երանի նրանց, և՛ փառք, և՛ օրհնանք…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Երանի՜ նրանց, որ մութ բանտերում» բանաստեղծությունը («Փշե պսակ» ժողովածուից) հեղափոխության և բանտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 9 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Փշե պսակ
Տողերի թիվ 9